Անհատական պատվեր


Vantshop.am-ի անձնակազմը համոզված է, որ Ձեզանից  յուրաքանչյուրն ունի անհատական և առանձնահատուկ ճաշակ:  


Մեր նպատակն է բավարարելու նույնիսկ  ամենաբծախնդիր ու պահանջկոտ հաճախորդի  ճաշակը:

Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք Ձեզ նոր  «Անհատական պատվեր» հարմարավետ ծառայությունը, որի միջոցով հնարավորություն եք ստանում ձեռք բերել կայքում առկա հագուստը`կարված Ձեր կազմվածքի համար:


Անհատական պատվեր կատարելու համար առաջին հերթին Ձեզ անհրաժեշտ է «Անհատական պատվիրել» կոճակի միջոցով հայտնել ձեր տվյալները համապատասխան ստորև նեկայացված նկարի, լրացնելով բոլոր դաշտերը,  որից հետո ադմինիստատորը Ձեզ  հետ կապ կհաստատի և կգրանցի հանդիպումը մասնագետի մոտ:


Համապատասխան Ձեր ընտրած էսկիզի կամ հագուստի՝ հանդիպման ժամանակ դերձակը ևս մեկ անգամ կվեցնի Ձեր չափսերը: 

Հարկավոր է կատարել կանխավճար հագուստի մոտավոր հաշվակից 30-45% - չափով: Սկզբնական վճարը կատարելուց անմիջապես հետո կսկսվի աշխատանքը: 

Ցանկության դեպքում ներկայացված հագուստը կարելուց առաջ ենթակա է փոփոխություննեի գույնի և  ձևի մեջ խոհրդակցելով մասնագետի հետ:

Հագուստի կտորի ընտրությունը մասնագետի կողմց՝ հաշվի առնելով Ձեր ընտրած մոդելը, ընդգրկված է սկզբնական գումարի մեջ:  

Զգեստը վերջնական տեսքին հասցնելու նպատակով կկատարվեն 2-3 այցելություններ՝ հնարավոր թերությունները շտկելու համար:

Մեկ հագուստը կարելու գործընթացի տևողությունը ելնելով դրա բարդությունից՝ կազմում է մոտ 15-20 օր:

Հինգ խնդիրներ, որոնք առաջանում են խանութ-սրահից հագուստի ընտրության ժամանակ

1. Խանութ-սրահներում հագուստի ընտրությունը սահմանափակ է - երկար ես փնտում, սակայն համապատասխան  ոչինչ  չես կարողանում ընտրել:  
2. Անորակ կտորների առկայությունը - կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ լվանալուց հետո այն կորցնում է իր տեսքը:
3. Չափերի բացակայությունը - կամ  նեղ է, կամ լայն…
4. Բազում իրար նման կամ նույն տեսակի հագուստներ
5. Ոչինչ  իմ ճաշակով  չէ-այն ինչ փնտում եմ, չկա խանութում

Ի՞նչպես ճիշտ որոշել Ձեր չափսը

 

Եթե Դուք չգիտեք Ձեր չափսը կամ Ձեր կազմվածքը փոխվել է, անհրաժեշտ է նոր չափումներ կատարել: Ցանկալի է չափումներ կատարել ներքնազգեստով: 

1) Հասակ: Չափվում է առանց կոշիկների գլխի գագաթից մինչև թաթ: Ավելի հեշտ է  դա անել հենվելով դռանը:

2) Կրծքավանդակի չափս: Չափեք հորիզոնական կրծքավանդակի բոլոր արտահայտիչ ելուստային կետերով:

2ա) Կրծքավանդակի տակի չափս (կորսաժ): Չափեք հորիզոնական կրծքավանդակի տակով:

3) Գոտկատեղի և կոնքերի չափս: Չափեք կոնքերի կողքերով (ժապավենը կիպ չէ):

4) Ազդրերի չափս: Սանտիմետրի ժապավենը անցնում է նստատեղի  բոլոր արտահայտիչ ելուստների վրայով:

5) Ոտքերի երկարություն գետնից մինչև գոտկատեղ:


                                                           

Զգեստներ և վերնաշապիկներ




                                                                         

Կիսաշրջազգեստներ



Այս բաժինը գործում է միայն հագուստի պատվեր կատարելու դեպքում:


ՈՒղարկվեց զամբյուղ