Առաքում և վճարում


Մենք ցանկանում ենք մատուցել Ձեզ որակյալ ծառայություն` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:

Այդ նպատակով Vantshop.am իրականացնում է Ձեր սիրելի ապրանքների մատակարարումը Ձեր իսկ նշած հասցեով:  Առաքման համար ընտրելով համապատասխան ապրանքատեսականին անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը. Հասցե` ուր պետք է առաքվի ապրանքատեսակը և պատվիրատուի հեռախոսահամարը, որի միջոցով Ձեզ հետ կապ կհաստատի կայքի ադմինիստրատորը և կտեղեկացնի պատվերի կարգավիճակի մասին: Եթե հանդիսանում եք Vantshop.am-ի մշտական հաճախորդ, խորհուրդ ենք տալիս գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը, որը հնարավորություն կտա Ձեզ` ամեն անգամ չլրացնել Ձեր տվյալները, պատվերը տալուց առաջ, տեսնել նախկինում պատվիրված ապրանքները, և ձեռք բերել զեղչային քարտ:

1.Պատվերի առկայության դեպքում առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝


Առաքում Երևանում 24 ժամվա ընթացքում:
Էքսպրես առաքում Երևանում 2-ից 3 ժամվա ընթացքում:
Առաքում մարզեր մեքենայով՝ 1-ից 2 օրվաը ընթացքում:
Առաքում մարզեր և Արցախ փոստով՝ 4 օրվա ընթացքում:
Առաքում արտերկիր իրականացվում է  FedEx/DHL  միջազգային բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով: 

2. Առաքման եղանակներն ու ժամկետները


 Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը, 10:00-20:00-ը, բացի կիրակի օրերից: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ, կամ պատվերի բացակայության դեպքում: Այդ դեպքում կայքի ադմինիստրատորը Ձեզ անպայման կտեղեկացնի առաքման ժամկետի փոփոխության մասին:

 Շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև այլ տոն օրերին առաքում իրականացնելու համար պատվերն անհրաժեշտ է ձևակերպել առնվազն 24 ժամ առաջ:

3. Առաքման գնային քաղաքականությունը

Առաքման արժեքը հաշվարկվում է ըստ հեռավորության, ինչը պատվիրատուն կարող է տեսնել պատվերը ձևակերպելիս:
Երևանում 1 օրվա ընթացքում իրականացվող առաքումն արժե 500 դրամ
Եթե Ձեր պատվերների ընդհանուր գումարը գերազանցում է 25000 դրամը, մենք կառաքենք Ձեր պատվերն անվճար:
Ապրանքի և առաքման գումարը՝ ներառված է ընդհանուր ՝ վճարվող գումարի մեջ:

Էքսպրես առաքումը Երեւան քաղաքում արժե 1000 դրամ՝ անկախ պատվերի գումարից։ Այն չի գործում «Հագուստի» և «Ծաղիկների» բաժինների դեպքում:

Մեկ օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր մեքենայով իրականացվող առաքումն արժե միջինը 1կմ-ի համար 100 դրամ հաշվարկով։ Չորս օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր և Արցախ փոստով իրականացվող առաքումն արժե 1500 դրամ։

Իսկ եթե առաքված ապրանքը վնասված է Դուք կարող եք վերադարձնել այն առաքիչին վճարելով առաքման գումարը՝անկախ պատվիրված ապրանքի գումարի չափից:
Եթե առաքված ապրանքը չի համապատասխանում Ձեր պատվերին, այն կարող եք հետ վերադարձնել: Բոլոր վնասները կկրի Vantshop.am-ը: 

Առաքվող ապրանքատեսակների համապատասխանելիությունը, մինչ առաքելը հասցեատիրոջը՝ ստուգվում է աշխատակցի կողմից:


ՈՒղարկվեց զամբյուղ